չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մանե Թանդիլյանը հանդիպել է Ասկերանի բնակչության հետ

Մանե Թանդիլյանը հանդիպել է Ասկերանի բնակչության հետ

ԱՀ ԱՍՄ հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հանդիպումն այսօր Ասկերանի բնակչության հետ էր:

Այս մասին տեղեկացրին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
 
Այցելելով քաղաք Ասկերան՝ Մ. Թանդիլյանը հանդիպում է ունեցել շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ:
 
May be an image of 3 մարդ, people standing, people sitting և ներսումը
Ինչպես բոլոր շրջաններում, այստեղ ևս քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձել տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
 
Բնակչության հետ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին:
 
Այնուհետև նախարարը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ իր խոսքում ընդգծելով, որ սոցիալական աջակցություններից բացի, պետք է կարողանալ ապահովել հիմնական զբաղվածությունն ու արժանապատիվ կեցության պայմանները սեփական ջանքերով. «Հենց արցախցու աննկուն ոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- եզրափակել է նախարարը:

  • Կիսվել: