հինգշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2023
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի գործողությունները

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի գործողությունները

Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի մեծ դքսության արտգործնախարար Ժան Ասելբորնը։

«Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում։ Ռազմական գործողությունները, հատկապես բնակեցված վայրերում, պետք է անհապաղ դադարեցվեն, և խաղաղ բնակիչների կյանքը պետք է պաշտպանված լինի»,- ընդգծել է նա։

 

  • Կիսվել: