հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լուսաձորում նոր ջրագիծ է կառուցվել. համայնքապետ

Լուսաձորում նոր ջրագիծ է կառուցվել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքը 307 բնակիչ ունի:

«Պատերազմից հետո տեղահանված 32 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 157 հոգով:

Ազատ բնակֆոնդից 5 տուն ունենք, որոնք ևս կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին: Համայնքապետարանի շենքը գտնվում է վթարային վիճակում. ունենք բուժկետ, հանդիսությունների սրահ՝ նախատեսված 200 հոգու համար: Դպրոցի շենքը ևս վթարային է, որտեղ հաճախում է 42 աշակերտ: Գյուղամիջյան ճանապարհները վերանորոգման կարիք ունեն:

Պատերազմի ընթացքում 7 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարման խնդիր չունենք. ջրագիծը նոր է կառուցված: Գյուղից մայրաքաղաք տրանսպորտ չի գործում, սակայն անհրաժեշտությունն այսօր, առավել քան երբևէ, զգացվում է:

Գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը 2018 թվականին վերանորոգել են արմատներով լուսաձորցի, լոսանջելեսաբնակ Սարգսյան եղբայրները»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:

Նա ցավով է նշել, որ Արցախյան 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում գյուղը 3 զոհ է ունեցել: Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու հողագործությունը:

  • Կիսվել: