երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լուսաձոր գյուղի «Լուսաձորի գլուխ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ առկա է կողաշրջվելու վտանգ

Լուսաձոր գյուղի «Լուսաձորի գլուխ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ առկա է կողաշրջվելու վտանգ

Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գյուղի «Լուսաձորի գլուխ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ առկա է կողաշրջվելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ք․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: