ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ-ում պայթյունից տուժած միայն մեկ քաղաքացի է այս պահին հիվանդանոցում․ մյուսները դուրս են գրվել

ԼՂ-ում պայթյունից տուժած միայն մեկ քաղաքացի է այս պահին հիվանդանոցում․ մյուսները դուրս են գրվել

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա առողջակաան վիճակը ծանր է։

«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն արդեն ամբուլատոր պայմաններում»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքով, արտերկրում բուժման մեկնած քաղաքացիներն արդեն ետ են վերադառնում. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավական լավ արդյունքներ ունենք, և շարունակելու են իրենց բուժումն այստեղի մասնագիտացված կենտրոններում»։

  • Կիսվել: