երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ–ում նոր առաքելություն տեղակայելու համար Երևան-Բաքու համաձայնություն է պետք. Զախարովա

ԼՂ–ում նոր առաքելություն տեղակայելու համար Երևան-Բաքու համաձայնություն է պետք. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ դեռևս կողմերը նման համաձայնություն չեն տվել։ Եվ դիրքորոշումների միասնություն եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։

Նա վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև էսկալացիաների կանխարգելման ուղղությամբ: 

  • Կիսվել: