հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԼՂ-ում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի. Շվիդկոյ

ԼՂ-ում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի. Շվիդկոյ

Լեռնային Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ Այվազովսկու՝ համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր ռուս նկարչի հուշարձանը Ղարաբաղում ապամոնտաժելն ափսոսանք է առաջացնում»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված՝ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը:

  • Կիսվել: