հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունը կտրամադրվի առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունը կտրամադրվի առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում

ԼՂ հայրենակիցների բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական ծրագրի շրջանակում հունվար ամսվա աջակցությունը կվճարվի առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում․ հունվար ամսվա վճարման գործընթացը կամբողջացվի մինչև փետրվարի 7-ը։

ԼՂ կենսաթոշակառուներին իրենց կենսաթոշակներն այսուհետ կվճարվեն հստակ սահմանված պարբերականությամբ՝ մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։ Հետևաբար փետրվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը։

  • Կիսվել: