երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին

ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքերին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում` հին ընտանեկան տեսանյութ տարածելով և փորձելով կոծկել իր երկրի և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը: Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և այդ մարդկանց սովամահ անելով: Հենց սա էլ փորձում է թաքցնել Հաջիևն իր սուտ հայտարարությամբ:

ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս հանցանքի համար՛՛:

Նշենք, որ Հաջիևը պնդել է, թե Լաչինի միջանցքը բաց է, իսկ անցակետը կապ չունի ողբերգության հետ։

  • Կիսվել: