կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղը անթաքույց էթնիկ ատելության հայկական դիմադրության խորհրդանիշն է․ բրիտանացի քաղաքական գործիչ

Լեռնային Ղարաբաղը անթաքույց էթնիկ ատելության հայկական դիմադրության խորհրդանիշն է․ բրիտանացի քաղաքական գործիչ

Վեստ-Էնդի Վեստմինստերի քաղաքային խորհրդական Փոլ Ֆիշերը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը չափազանց քիչ ուշադրություն է դարձվում:

Նա ընդգծել է, որ ամեն օր նոր կյանք են ստանում 1980-ականներին Արցախը Խորհրդային Ադրբեջանից անջատվելու պատճառները:

«2020 թվականի պատերազմից և մայրաքաղաքի շրջափակումից հետո առաջացավ համընդհանուր անորոշություն: Սակայն ԼՂ-ն նախկինի պես մոբիլիզացնող ուժ ունի հայկական քաղաքականության մեջ՝ էքզիստենցիալ ճգնաժամի եւ չթաքցվող էթնիկ ատելության խորհրդանիշ»,- գրել Է Ֆիշերը Twitter-ում:

  • Կիսվել: