կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ UNICEF

Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ UNICEF

Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։  Այս մասին ասվում է ՈՒՆԻՍԵՖ-Հայաստանի հայտարարության մեջ։
 
«Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն` մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։
 
Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է»,- մասնավորապես նշում են կազմակերպությունից։

  • Կիսվել: