ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղում այժմ մինչև 25 բնակիչ կա. ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում այժմ մինչև 25 բնակիչ կա. ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Արցախում այժմ մինչև 25 բնակիչ կա։ Այդ մասին 1Lurer.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Նրանցից մի քանիսը ռուսական փոքրամասնության ներկայացուցիչներ են, մնացածը՝ հայեր, ճնշող մեծամասնությունը միայնակ տարեցներ կամ տարբեր խոցելի խմբերի անդամներ են»,- նշել է Բեգլարյանը։

Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ նրանց արդեն, հավանաբար, տվել են Ադրբեջանի քաղաքացիություն․

«Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների՝ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման դեպքում, այլապես մեծ է ցեղասպանվելու վտանգը՝ արձանագրել են փախստականների թեմայով գիտաժողովում: Փորձագետները հղում անելով միջազգային իրավունքին՝ նշել են, որ Բաքուն պարտավոր է ապահովել տեղահանվածների վերադարձը կամ փոխհատուցել արցախցիներին: Մեր երկրից հեռացած ադրբեջանցիներին ժամանակին Հայաստանը փոխհատուցել է, մինչդեռ այս դեպքում էլ Ադրբեջանը չի կատարել պարտավորությունը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: