հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունն արձագանքել է Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի ահազանգին

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունն արձագանքել է Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի ահազանգին

Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնը ահազանգել է այն
մասին, որ 2023թ․ դեկտեմբերի 28-ից մինչև 2024թ․ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում
ավերվել է Շուշիի 117-ամյա հուշարձան Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հետազոտական
կենտրոնը նշել է, որ սա Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ․ դեկտեմբերի հրամանի ամենակոպիտ խախտումն է։ Հիշեցնենք, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի վճռով Ադրբեջանը պարտավոր է իրականացնել մի շարք քայլեր, այդ թվում՝ ձեռնարկել անհրաժեշտ ամեն բան՝ կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների։

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնը հավելել է, որ պատերազմից հետո Ռուս
ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը խոստացել էր վերականգնել այն, սակայն, փաստ է, որ այսօր
եկեղեցին չկա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը, քաջ գիտակցելով պամության խեղաթյուրման և
հուշակոթողի ալբանականացման անհնարինությունը, եկեղեցու վրա կառուցման վերաբերյալ
առկա հայկական արձանագրությունների և 1874թ․ կառուցված լինելու պատճառով դիմել է
հերթական հանցագործությանը՝ ևս մեկ անգամ ցույց տալով իր բարբարոս վարքն ու հայատյաց
քաղաքականությունը։
Այսօր Լեռնային Ղարաբաղում հաշվառված շուրջ 6000 հուշարձան գտնվում է Ադրբեջանի
վերահսկողության ներքո, և անընդունելի է, որ Ադրբեջանը, անտեսելով միջազգային
կազմակերպությունների արձագանքը, շարունակում է իրականացնել մշակութային վանդալիզմի իր որդեգրած քաղաքականությունը:
ԼՂՓԻՄ կազմակերպությունը բարձր է գնահատում Caucasus Heritage Watch հետազոտական
կենտրոնի անդրադարձը։ Սակայն արձագանքները, կոչերը և հայտարարություններն ի զորում չեն
զսպելու ադրբեջանական ագրեսիան, եթե դրան չեն հաջորդում պարզ և համարժեք
գործողություններ։
Լեռնային Ղարաբաղի Փախստականների Միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի
կողմից իրականացրած մշակութային վանդալիզմը, որը նպատակ ունի արմատախիլ անել Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնությունը։ Մեր՝ արցախցիներիս վերադարձի իրավունքն անհերքելի է, անխզելի է, անքակտելի է, իսկ հազարամյակներով կառուցած մեր սոցիոմշակութային միջացայրը պետք պահպանվի այն վիճակում, որում մենք այն թողել ենք:

  • Կիսվել: