կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի․ Տոյվո Կլաար

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի․ Տոյվո Կլաար

ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ գործընթաց է, բայց մենք լիովին և բացարձակապես ներգրավված ենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։

Մենք աշխատում ենք այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում իրենց ապահով զգան։ Մենք ձգտում ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը։ Ես կարծում եմ, եւ բոլորն են կարծում, որ դա լուծումներ գտնելու ճանապարհին կարեւոր գործոն է: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի», - ասել է Կլաարը:


  • Կիսվել: