երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Լաչինի միջանցքի սկանդալը մասամբ նաև հրահրել է Եվրոպական Միությունը Բաքվի բռնապետի հետ գազային գործարքներով»․ Պիտեր Վան Դալեն

«Լաչինի միջանցքի սկանդալը մասամբ նաև հրահրել է Եվրոպական Միությունը Բաքվի բռնապետի հետ գազային գործարքներով»․ Պիտեր Վան Դալեն

«Լաչինի միջանցքի շրջափակումը սկանդալ է։ Հարյուր հազարավոր մարդիկ շրջափակված են»,- Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենը (ԵԺԿ, Նիդերլանդներ)։

Նշենք, որ այսօր Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին դատապարտող և Լաչինի միջանցքը հրատապ բացելու պահանջով բանաձև կընդունի։ Պիտեր Վան Դալենի համոզմամբ՝ այդ սկանդալը մասամբ նաև հրահրվել է Եվրոպական Միության կողմից։ Նա մանրամասնեց․ «Այս սկանդալը մասամբ նաև հրահրել է Եվրոպական միությունը։ Դա հրահրվել է Բաքվի բռնապետի հետ գազային գործարքներով։ Դրանով նա առաջ գնաց։

Դադարեցրեք այս գազային գործարքները, մենք պետք է կառուցենք օդային կամուրջ դեպի այդ տարածաշրջան»։ Եվրախորհրդարանի պատգամավորի փաստմամբ՝ Ադրբեջանի հետ կարելի է խոսել միայն պատժամիջոցների լեզվով։ Նա ասաց․ «Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, մենք չենք կարող խոսել Բաքվի բռնապետի հետ։ Միայն պատժամիջոցները կարող են նրան իր տեղը դնել»։

  • Կիսվել: