շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան: Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները: Այդ փաստը մերոնք ներկայացրել են վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

Միջազգային հարթակներում իրավական զարգացումները Առաջին ալիքի ռեպորտաժում:

  • Կիսվել: