Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:
«Այո՛, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը:
Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունն անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:
Մինչ այդ խաղաղապահները Դադիվանքի (Քելբաջարի շրջան) մոտ հանել էին դիրքը, ապրիլի 15-ից այն գտնվում է ադրբեջանական ոստիկանության պահպանության ներքո: