ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կրեմլում դեռ չեն կարող հաստատել Արցախում հրադադարի մասին տեղեկությունը

Կրեմլում դեռ չեն կարող հաստատել Արցախում հրադադարի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախում հրադադարի մասին տեղեկությունները՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հայտնել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես դեռ այդ տեղեկությանը մանրամասն չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող բան ասել այդ հաշվով։ Մեկ անգամ եւս կրկնում եմ. այնտեղ մշտապես շփումներ են իրականացվում, ուստի չեմ կարող ստույգ հաստատել դա»,- տեղեկացրել է Պեսկովը լրագրողներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: