երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կփոխհատուցվի ԼՂ-ից տեղահանված 3075 ուսանողի վարձը

Կփոխհատուցվի ԼՂ-ից տեղահանված 3075 ուսանողի վարձը

Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի տեսքով փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 1231 ուսանողի և բարձրագույն ուսումնական
հաստատություններում սովորող 1844 ուսանողի ուսման վարձը։ Այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
 
Նրա խոսքով` առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը կհաստատի մի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19–ը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ներդնել։
 
«Դրանք այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը կամ ուսանողների ծնողները»,–ասաց նա։
 

  • Կիսվել: