հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կովսականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Կովսականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ղարաբաղյան հակամարտության գոտում հակահետևակային ականից ադրբեջանցի սահմանապահ է պայթել, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կովսականում (Զանգելան): Ադրբեջանցուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, այնուհետև տեղափոխել են հիվանդանոց:

Կայքը նշում է. ՛՛Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի արտակարգ իրավիճակների ծառայության զինծառայող Էլգուն Նազարխանլին ուղղաթիռով տարհանվել է ռազմական հոսպիտալ՛՛:

  • Կիսվել: