երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Կորցրածը վերագտնելու հույսով. Մի կնոջ պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով. Մի կնոջ պատմություն

Ամեն մի վատի մեջ  փորձել գտնել  լավի ու բարու այն  փոքրիկ հյուլեն, որ կարդարացնի  հույսն ու հավատը։  Այսպիսի լավատեսությամբ է շարունակում ապրել  40 տարվա մանկավարժ Դոնարա Առստամյանը, ով ծնվել ու մեծացել, հետո նաև դասավանդել է  Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։

«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի հետ զրույցում անկեղծանում է` մեծ մանկավարժ, «Արևիկ» այբբենարանի հեղինակ Աշոտ Տեր Գրիգորյանի` իր հասցեին հնչեցրած  պարտավորեցնող գնահատականը, թե  ապագա արժանապատիվ և պատասխանատու մանկավարժ է, ուղենշային դարձավ Դ. Առստամյանի համար։
 
«44-օրյա պատերազմից հետո կորցրեցի ամենանվիրականը` հայրենի եզերքը, բայց մասնագիտական գործունեությունս  չընդհատվեց։ Դասավանդում եմ  Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան համար 8 դպրոցում։ Փորձում եմ իմ չափով պահպանել արցախյան մշակույթը։ Եվ այդ նպատակով  հիմնադրել եմ «Քօթէթ» ապրանքանիշը և  պատրաստում եմ Ավետարանոցի  Գայանեի վանքի խաչերի, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների պատկերներով զարդեր։  Ուզում եմ, որ խաչ կրողները ունենան հավատ առ Աստված, իսկ հրեշտակները լինեն նրանց պահապանները»,-նշում է մեր զրուցակիցը։ 
Нет описания.
Փորձառու մանկավարժը նկատում է` գարուններն արդեն բույր ու գույն չունեն, բայց շարունակում է աղոթել, որ այս գարունը խաղաղություն բերի հայ ժողովրդին։

  • Կիսվել: