շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Կորցրածը վերադարձնելու համար պետք է համախմբված լինենք. Սամվել Բաբայան

Կորցրածը վերադարձնելու համար պետք է համախմբված լինենք. Սամվել Բաբայան

Ցանկացած խնդիր լուծելու հնարավորություն միշտ էլ կա։  

Այս մասին այսօր` մայիսի 9-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական գործիչ, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Կորցրածը հետ վերադարձնելու համար առաջին հերթին պետք է համախմբված լինենք, այնուհետև կարողանանք ապագան ճիշտ վերլուծել, հասկանալ, թե ինչ ենք անելու, դեպի ուր ենք գնալու։ Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք մեր խնդիրները լուծել, իսկ դրա համար պետք է մի փոքր ավելի շատ համախմբվածություն լինի մեր հասարակության մեջ։ Ցանկացած վատի մեջ լինում է նաև լավը, պետք է միշտ վերցնել լավը և հետևողական գնալ այդ ճանապարհով»,-նշել է Ս. Բաբայանը։

  • Կիսվել: