երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կոմունիկացիաների բացումը պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում. ԱՀ ԱԳ նախարար

Կոմունիկացիաների բացումը պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում. ԱՀ ԱԳ նախարար

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, առավել ևս արտաքին քաղաքականությունը, բայց ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը, ըստ իս, պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը: Դրա մասին իրենք են հայտարարել: Դրանք իմ ասածը չէ, պաշտոնական Անկարայի ու Բաքվի հայտարարություններն են և ոչ միայն հայտարարությունները, այլև՝ գործողությունները», - նշեց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պատերազմի ժամանակ Թուրքիան նորից իր դեմքը ցույց տվեց.

«Շատերը, գուցե, մոռացել էին նրա դեմքը, բայց նա նորից ցույց տվեց, հետևաբար, պետք է շատ խելացի, իրատեսական քաղաքականություն վարենք, երբևիցե չմոռանանք՝ ում հետ գործ ունենք»:

ԱԳ նախարարը նկատեց՝ լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ի՞նչ գնով են ուզում լավացնել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: