կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի միջանցքի բացումը. Վարդանյան

Կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի միջանցքի բացումը. Վարդանյան

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը և անցակետի հեռացումը։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, այդ փաստն ինքնին շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։

Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու համար և որ փորձում է երկխոսություն ստեղծել հասարակության հետ։

Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: