երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը

Միացյալ Նահանգները իր դիտարկման ներքո է պահում Լաչինի միջանցքի հարցը, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում և Երևանում իր դեսպանությունների միջոցով, և ես անձամբ ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին։ Այս մասին ի պատասխան ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մայքլ Քարփենթերը։

«Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան»,- նշել է դեսպանը։

Նա նաև հավելել է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն է և ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորմանը, որը շարունակվել է չափազանց երկար և խլել չափազանց շատ կյանքեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: