երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ. ԼՂ նախագահ

Կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ. ԼՂ նախագահ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն իր տեսանյութ-ուղերձում դիմում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահող երկրներին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային ԼՂ-ում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ-պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու և Լաչինի միջանցքի անխափան գործառությունը վերականգնելու ուղղությամբ:

Կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին:

Լիահույս եմ, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահ երկրները հետևողականություն կցուցաբերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարդության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման՝ միջազգային մանդատով օժտված մեխանիզմի վերագործարկման ուղղությամբ»,- ասվում է Արայիկ Հարությունյանի ուղերձում:

  • Կիսվել: