չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքվում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ

Բաքվում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ

Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները տեսակցել են կեղծ մեղադրանքներով ձերբակալած ու Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին։ Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է ԱՊԱ-ի հարցին ի պատասխան։

Ըստ տեղեկությունների, նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են եղել, և յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ընթացքում գնահատում է ձերբակալվածների պահման պայմանները և վերաբերմունքը: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապ պահել իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն ձերբակալող կողմի հետ»,- նշել է Հուսեյնովան։

  • Կիսվել: