կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Հունվար 15-ին` Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնին, Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և ողջ հոգևոր դասի մասնակցությամբ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմատուցվի ուխտի պատարագ։

Այս մասին տեղեկացրեցին ՀԱԵ Արցախի թեմից: Աղբյուրի հաղորդմամբ` մեկնումը կլինի առավոտյան 08:30-ին՝ Ստեփանակերտի հրապարակից, 10:30-ին կկատարվի խոստովանության կարգ, Պատարագը կմատուցվի 11:00-ին, վերադարձը` 14:00-ին: Ուխտագնացությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել Ստեփանակերտի եկեղեցիներին կից մոմավաճառների կրպակներում:

  • Կիսվել: