կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի խոշոր հարկատուների` պետական բյուջե կատարած վճարումները կազմում են բյուջեի ավելի քան 72 տոկոսը. ԱՀ ՊԵԿ

Արցախի խոշոր հարկատուների` պետական բյուջե կատարած վճարումները կազմում են բյուջեի ավելի քան 72 տոկոսը. ԱՀ ՊԵԿ

«Հարկերի մասին» օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն` հրապարակվել է Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:

Այս մասին տեղեկացնում ենք ԱՀ պետական եկամուտների կոմիտեից։ Աղբյուրը տեղեկացնում է, որ Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա ընթացքում պետական բյուջե են վճարել շուրջ 24 մլրդ 892 մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 72.7 տոկոսը:
 
Հրապարակված ցանկում 1-ին եռյակը «Բեյզ Մեթըլս», «Կապավոր» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերություններն են՝ վճարած շուրջ 12 մլրդ 252.2 մլն դրամ ընդհանուր գումարով:

  • Կիսվել: