երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱՀ խորհրդարանի կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները

ԱՀ խորհրդարանի կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները

Նարինե Ավանեսյանի ղեկավարությամբ նրանք հանդես են եկել գեղարվեստական փոքրիկ ծրագրով՝ երգ ու երաժշտությամբ  տոն պարգևելով ներկաներին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նույն ծրագրով Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախադպրոցական խմբի  սաները հանդես են եկել զոհված զինծառայողների ծնողների, ԱՀ կառավարության աշխատակազմի կին անդամների առջև: Դասվար Նարինե Ավանեսյանի խոսքով միջոցառման նպատակը կանանց ու մայրերին հոգսաշատ առօրյայից փոքր-ինչ կտրելն է, նրանց տոն պարգևելը:

Возможно, это изображение 11 человек
ԱԺ աշխատակազմի անունից երեխաներին ու դասվարին շնորհակալական խոսք է ուղղել Արև Իսրայելյանը: Երեխաները կանանց դաշտային ծաղիկներ ու բացիկներ են նվիրել, իրենք էլ քաղցրավենիք են ստացել:

  • Կիսվել: