շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոջալուի գործադիր իշխանության ղեկավարը հայտնել է շրջանի վերաբնակեցման մասին

Խոջալուի գործադիր իշխանության ղեկավարը հայտնել է շրջանի վերաբնակեցման մասին

Խոջալուի (Իվանյան) շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շահմար Ուսուբովը հայտարարել է բնակավայրի վերաբնակեցման մասին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխման առաջին փուլը կսկսվի այս տարվա մայիսին:

Ուսուբովը նշել է, որ Խոջալուում այժմ շինարարական և բարեկարգման աշխատանքներ են ընթանում, առաջին փուլով վերականգնվում է մոտ 500 տուն:

«Մայիսին առաջին 50 ընտանիքները կկարողանան վերադառնալ Խոջալու»,-ասել է նա:

Վերաբնակեցման հարցը լուծելու համար Ադրբեջանի կառավարությունը հատուկ ծրագիր է ընդունել՝ «Մեծ վերադարձ», որով խոստանում է «խելացի քաղաքներ ու գյուղեր կառուցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

 

  • Կիսվել: