կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը դարձել է 34, կա 2 գերի. Արցախի ՄԻՊ

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը դարձել է 34, կա 2 գերի. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունու Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր:

Այսպիսով, խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը դարձել է 34, կա 2 գերի», - թվիթերի իր էջում գրել է Բեգլարյանը:

  • Կիսվել: