կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կեղծ խաղաղությունը լինելու է մեր պատմության վերջին էջը. «Բաբոն տեր ա» նախաձեռնություն

Կեղծ խաղաղությունը լինելու է մեր պատմության վերջին էջը. «Բաբոն տեր ա» նախաձեռնություն

՛՛Բաբոն տեր ա՛՛ նախաձեռնությունը միավորել է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող կանաց մեկ գաղափարի շուրջ, որ Արցախը չի կարող լինել Հայաստանից անկախ եւ չի կարող հանձնվել թշնամուն: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՛՛Բաբոն տեր ա՛՛ նախաձեռնության ներկայացուցիչը:

Նա նշեց. ՛՛Գիտակցելով այս պատմական օրերի պատասխանատվությունը՝ այսօր մենք այստեղ ենք, որ մեր ուժերի առավելագույնի չափով կարողանանք կանխել Արցախի հանձնումը: Ուրախ ենք այսօր այս հարթակում տեսնել Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի եւ մեզ նման ինքնաբուխ նախաձեռնություններին՝ միավորված մեկ գաղափարի շուրջ: Մնացածներին, որոնք դեռ չեն միացել, մենք կոչ ենք անում միավորվելու, որովհետեւ մեր ուժը մեր միասնության մեջ է: Կոչ ենք անում մտվորականներին, հոգեւորականներին, գյուղական ու քաղաքային բնակավայրերի բնակիչներին, Սփյուռքի մեր հայերնակիցներին, բոլոր հայերին՝ միավորվե՛ք:

Կոչ ենք անում մոռանալ սեւը եւ սպիտակը, հինը եւ նորը, միասնական լինել հանուն Արցախի՝ եւ Հայաստանի փրկության:

Մենք դատապարտում ենք ներկայիս իշխանությունների անկարողությունը՝ պաշտպանելու ցեղասպանության եզրին կանգնած 120 հազար մեր հայրենակիցներից: Մենք դատապարտում ենք նաեւ երկիրը մասնատելու, կտոր-կտոր թշնամուն նվիրելուն ուղղված բոլոր գործողությունները: Մենք դատապարտում ենք հայ ժողովրդին կեղծ ՛՛խաղաղության օրակարգ՛՛ հրամցնելու ճիգերը: Այդ կեղծ խաղաղությունը լինելու է մեր պատմության վերջին էջը եւ բերելու է մեր հայրենիքը կործնման՛՛:

  • Կիսվել: