երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու տարեվերջյան նիստը

Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու տարեվերջյան նիստը

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու տարեվերջյան նիստը:

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ 2022թ-ը կլինի ձեռքբերումների ու խաղաղության տարի: Հաջորդիվ օրակարգում ներառված հարցերի քննարկումն էր:

Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը ավագանու հաստատմանն է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2022թ-ի տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարները սահմանելու մասին որոշման նախագիծը:

Նաև որոշվել է 8 քաղաքացու 8 փոխադրամիջոցների համար տրամադրել գույքահարկի արտոնություն, համայնքի սեփականություն հանդիսացող 2 բնակարանի համար իրականացնել սեփականաշնորհման գործընթաց:

Այլ հարցերի քննարկումից հետո անդրադարձ է կատարվել անցնող տարվա խնդիրներին ու ձեռքբերումներին: Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում դեռ շատ անելիքներ կան: Խոստացել, որ քաղաքային իշխանությունները կշարունակեն հետևողական լինել համաքաղաքային դժվարությունների հաղթահարման գործում:

  • Կիսվել: