հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

Կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը :

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարության կայքէջը ստեղծեցին «Ես» կրթական հիմնադրամի ուսանողները :

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը ողջունելի համարեց երիտասարդների իրականացրած ծրագիրը և շնորհակալություն հայտնեց նրանց արդեն գոյություն ունեցող կայքի համար :

«Դեռ պատերազմից առաջ՝ 2020թ. ամռանը, պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության և «Ես» կրթական հիմնադրամի միջև։ Կայքը ստեղծելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց հիմնադրամը: Թեպետ կայքէջի ստեղծումը ձգձգվեց պատերազմի պատճառով, բայց մենք առավելություն ունենք, քանի որ նախարարության կայքէջը մեր երիտասարդների աշխատանքի արդյունքն է», - նշեց Մ. Համբարձումյանը:

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը կատարված աշխատանքը համարեց հիմնադրամի հաջողության պատմություններից մեկը: «Աշխատելով արտասահմանյան շուկայի հետ՝ միշտ պոտենցիալ պատվիրատուները հարցնում են մեր կատարած աշխատանքների մասին՝ վստահելու համար : Ես առաջարկեցի նախագծել նախարարության կայքը։ Այն բավականին բարդ և երկար աշխատանք էր, ինչը, սակայն, որակի վրա առհասարակ չի անդրադարձել, որովհետև յուրաքանչյուր կետի, փոքր թերության վրա հատուկ ուշադրություն է դարձրել թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը», - նշեց Ա. Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես» կրթական հիմնադրամի ուսանողները ներկայացրեցինք կայքէջի առանձնահատկությունները, պատմեցին, թե ինչպես ստացան կայքի պատվերը, ինչպիսի դժվարությունների միջով են անցել, ցույց տվեցին, թե ինչպես է կայքը աշխատում: ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի ղեկավար Նարե Նիկողոսյանը հավաստիացրեց, որ կայքը մշտապես կթարմացվի, իսկ առաջարկությունների դեպքում էլ պատրաստ են լսել դրանք և ընդունել։ «Կատարված աշխատանքը հպարտանալու առիթ է, քանի որ նախապատվություն է տրվել տեղականին:

Իհարկե, դժվար չէր որևէ հայտնի ընկերության պատվիրել շատ լավ կայք, բայց նախարարությունը նման քայլով հնարավորություն տվեց հիմնադրամին փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ գրանցել նման հաջողված արդյունք», - ասաց Ն. Նիկողոսյանը: «Ես» կրթական հիմնադրամի ուսանողները նախարարության կողմից ստացան նվերներ. նրանք պատվերն անվճար են կատարել։

  • Կիսվել: