չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անկախության օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը ասմունքի մրցույթ կկազմակերպի

Անկախության օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը ասմունքի մրցույթ կկազմակերպի

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին կազմակերպել է ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը:
 
«Շարադրությունների թեմաներն էին՝ «Արցա՛խ իմ, հող իմ», «Մեր անկախության սեպտեմբերը», «Իմ Հայրենի՛ բնօրրան»: Մրցույթին մասնակցել են Արցախի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների 16 աշակերտներ։ Սեպտեմբերի 2-ին, կրկին անկախության օրվա առթիվ, նախարարությունը նախատեսում է կազմակերպել ասմունքի մրցույթ՝ 6-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Մրցույթների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 2-ին: Հաղթողները Ստեփան Շահումյանի անվան պուրակում կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից», - նշեց Մ. Սարդարյանը։

  • Կիսվել: