հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կասետային ռումբի պայթյունից՝ վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Կասետային ռումբի պայթյունից՝ վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Նախօրեին՝ նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից  երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության։ Արցախի Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ծայրահեղ ծանր և միջին ծանրության վիճակում գտնվողները երեկ վիրահատվել են։ Եվ այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Իսկ ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը լավ է, բայց դուրս գրման ենթակա չէ։

Նշենք, որ օգոստոստի 11–ին, Արցախում կասետային ռումբ է պայթել, ինչի հետևանքով երեք սակրավոր վիրավորում են ստացել։

  • Կիսվել: