Կարմիր Շուկա-Թաղավարդ ճանապարհը ասֆալտապատվում է
Ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներն իրար կապող ճանապարհը:
Կապալառու «Վերածնունդ» ՍՊ ընկերության աշխղեկ Արթուր Իսախանյանն «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախատեսում են աշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին:

Նշենք, որ իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։




