հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը:

Կարմիր խաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:

Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան:

 

  • Կիսվել: