ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարկուտն Ասկերանում և Մարտակերտում մեծ վնասներ է պատճառել (տեսանյութ)

Կարկուտն Ասկերանում և Մարտակերտում մեծ վնասներ է պատճառել (տեսանյութ)

Վերջին օրերին Արցախի տարբեր հատվածներում տեղացած կարկուտը եւ քամին լուրջ վնասներ են պատճառել գյուղատնտեսությանը: Ուժեղ քամու հետեւանքով վնասվել են նաեւ բնակելի տների տանիքներ: Կարկտի, հեղեղումների ու քամու հասցրած վնասների չափը ճշտելու առաքելությամբ՝ գյուղոլորտի պատասխանատուներն արդեն երկու օր է՝ շրջում են տուժած բնակավայրերով: Առայժմ վաղ է խոսել աջակցման ծրագրերի մասին: Այս հարցում անելիքները պարզ կլինեն՝ վնասի չափերը վերջնականապես ճշգրտելուց հետո:
 
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: