չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կադրային ռեզերվ ձևավորելու նպատակով ՊԵԿ-ը հարցազրույցի է հրավիրում մասնագետների

Կադրային ռեզերվ ձևավորելու նպատակով ՊԵԿ-ը հարցազրույցի է հրավիրում մասնագետների

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տարբեր մասնագիտությունների գծով  հարցազրույցի է հրավիրում քաղաքացիների։

Այսօր՝ հունիսի 9-ին, այս մասին տեղեկացրեցին  ԱՀ պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով , որ գործընթացը կադրային ռեզերվ ձևավորելու նպատակ է հետապնդում։
 
«Հրավիրվում են  տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած քաղաքացիներ:
 
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 25-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` [email protected]: Հարցազրույցը կկայանա ս.թ. հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում», - մեզ հայտնեցին  Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչությունից:

  • Կիսվել: