հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ջենեսիս Արմենիա»֊ի ներկայացուցչությունը ԱրՊՀ֊ում քննարկել է համատեղ իրականացվելիք ծրագրերը

«Ջենեսիս Արմենիա»֊ի ներկայացուցչությունը ԱրՊՀ֊ում քննարկել է համատեղ իրականացվելիք ծրագրերը

Այսօր՝ օգոստոսի 27-ին, «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ներկայացուցչությունը այցելել է Արցախի պետական համալսարան. կառույցի անդամները եռօրյա ծրագրով Արցախի Հանրապետությունում են:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱրՊՀ լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը:

«Այցի շրջանակում կրթության և գիտության ուղղությամբ առաջին հանդիպումը հիմնադրամը կազմակերպել է Արցախի պետական համալսարանում: Հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի ղեկավարությամբ, հանդիպում են ունեցել ԱրՊՀ ռեկտորի և դասախոսական կազմի հետ՝ ներկայացնելով «Ջենեսիս Արմենիա»֊ի տեսլականը, գաղափարները և այն ծրագերը, որոնք հիմնադրամը կարող է իրականացնել Արցախում։

May be an image of 10 մարդ, people standing, people sitting և ներսումը

Հիմնադրամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ԱրՊՀ-ի հետ և աջակցելու՝ գիտակրթական արդյունավետ ու անհրաժեշտ տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում առաջարկներով նախանշվել են բուհի հետ հետագա համագործակցության ուղղությունները: «Ջենեսիս Արմենիա»-ն անկուսակցական նախաձեռնություն է` գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, վերլուծական, տեսական ու մեթոդական ուսումնասիրությունները գործնական դաշտ տեղափոխելը, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի, ՀՀ տնտեսական զարգացման, սոցիալական բարօրության և անվտանգային առաջնահերթությունների», - նշեց Զ. Սառաջյանը:

May be an image of 1 հոգի, standing, sitting և ներսումը

  • Կիսվել: