Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Իսրայելում հայերն ավտոերթ են կազմակերպել՝ հաջակցություն Հայաստանի ու Արցախի:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները քարերով ու փայտերով հարձակվել են հայերի վրա, կան վիրավորներ, վնասվել են Հայաստանի և Արցախի դրոշներով մեքենաներ:
Մասնակիցները պատմել են, որ ոստիկանները պաշտպանել են ադրբեջանցիներին:
Նշենք, որ հայերը խաղաղ ավտոերթով պահանջում էին դադարեցնել Ադրբեջանին սպառազինության վաճառքը:
