երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանյանը խոսել է Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ․ կաթողիկոսները լիակատար աջակցություն են հայտնել

Իշխանյանը խոսել է Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ․ կաթողիկոսները լիակատար աջակցություն են հայտնել

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահը երեկ՝ օգոստոսի 10-ին,  հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը

Դավիթ Իշխանյանը  շնորհակալություն է հայտնել «հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար»:

Երկու կաթողիկոսներն էլ իրենց «լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին»:

«Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու  է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: