Իրավիճակն անընդունելի է, անհապաղ պետք է բացվի կենսական կարևորություն ունեցող միջանցքը. Շվեյցարիայի ներկայացուցիչ
Շվեյցարիան Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է, որ իրավիճակն անընդունելի է: Նա կարևորել է գործընթացների դիվանագիտական ուղին, ընդգծել Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտությունը:
«Իրավիճակն անընդունելի է, անհապաղ պետք է բացվի կենսական կարևորություն ունեցող միջանցքը։ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, բեռների և տրանսպորտի անխոչընդոտ շարժը Լաչինի միջանցքով»,- ասել է Շվեյցարիայի ներկայացուցիչը։