հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինքնասպանություն Արցախի Մարտակերտի շրջանի Վանք համայնքում

Ինքնասպանություն Արցախի Մարտակերտի շրջանի Վանք համայնքում

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:25-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 1948թ. ծնված Ալյոշա Միրզաջանի Սահակյանի կողմից իր առանձնատանը պարանից կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:

Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: