հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինձ մոտ առ­կա է հա­մոզ­մունք, որ հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը տր­վում են ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րին․ Գեղամ Ստեփանյան

Ինձ մոտ առ­կա է հա­մոզ­մունք, որ հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը տր­վում են ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րին․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է․

«Փախս­տա­կան­նե­րի և տե­ղա­հան­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պատ­շաճ պաշտ­պա­նու­թյան ա­պա­հով­ման հա­մար մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րով սահ­ման­ված են պե­տու­թյան և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Ընդո­րում, ե­թե պե­տու­թյունն ու­նի սահ­մա­նա­փակ ռե­սուրս­ներ և կա­րո­ղու­թյուն­ներ, ա­պա մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է գոր­ծուն ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րի այդ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման հար­ցում:

Ցա­վոք, ինչ­պես 1990-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մի հետևան­քով, այն­պես էլ այս ան­գամ փախս­տա­կան­նե­րի և տե­ղա­հան­ված­նե­րի խն­դիր­նե­րին լու­ծում­ներ տա­լու ամ­բող­ջա­կան բեռն ըն­կել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա: Ցու­ցա­բեր­վող մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյու­նը խիստ ան­հա­մար­ժեք է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին և առ­կա խն­դիր­նե­րին:

Սրա հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից է այն, որ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­ռաջ­նա­յին ման­դատ ու­նեն հենց փախս­տա­կան­նե­րի և տե­ղա­հան­ված ան­ձանց հար­ցե­րով, չեն կա­րո­ղա­նում մուտք գոր­ծել Ար­ցախ` ա­ռա­ջին հեր­թին հենց տե­ղում ի­րա­վի­ճա­կին ծա­նո­թա­նա­լու և կա­րիք­նե­րի գնա­հա­տում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:

Ինձ մոտ առ­կա է հա­մոզ­մունք, որ հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ի­րենք ևս գի­տակ­ցում են ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյունն ու Ար­ցա­խում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու անհ­րա­ժեշ­տու­թյունն ու կարևո­րու­թյու­նը, սա­կայն տր­վում են ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րին և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ստ­վե­րում են քա­ղա­քա­կան հար­ցե­րով: Մենք շա­րու­նա­կե­լու ենք մեր պայ­քա­րը այս հար­ցում` հա­վա­տա­րիմ մնա­լով մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հան­րու­թյան և ա­ռաջ­նա­հեր­թու­թյան սկզ­բունք­նե­րին»։

  • Կիսվել: