չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնպես կարող է վտանգված լինել Վրաստանի սահմանը. Հովհաննիսյան

Ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնպես կարող է վտանգված լինել Վրաստանի սահմանը. Հովհաննիսյան

Այսօր ճեպազրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ տեղեկություններ ունի այն մասին, որ ադրբեջաբական ԱԹՍ-ներն ընկել են վրացական տարածքում, և արդյոք դա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը փորձում է Վրաստանի տարածքով ուղղել իր հարվածները, ասաց, որ ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնպես կարող է վտանգված լինել Վրաստանի սահմանը, ոչինչ բացառված չէ:

Պատասխանելով այն  հարցին, թե արդյոք ցամաքային զորքերում Թուրքիայի ներգրավվածություն տեսնու՞մ է, թե՞ ոչ՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Թուրքիայի գործելաոճի և իրենց քաղաքականության համար միգուցե ավելի էժան է, որ իրենց փոխարեն մեռնեն ջիհադիստները՛՛:

Նա նաև հավելեց. ՛՛Մենք քրդերի կարիք չունենք, ի տարբերություն թուրքերի՝ մեր հողը մեր արյունով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի՛՛:

  • Կիսվել: