հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Իմ քայլը» հիմնադրամը արցախցի 4750 երեխայի համար կազմակերպում է տոնական միջոցառումներ

«Իմ քայլը» հիմնադրամը արցախցի 4750 երեխայի համար կազմակերպում է տոնական միջոցառումներ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում են ամանորյա միջոցառումներ:

Հիմնադրամի հրավերով և միջոցներով երեխաները կայցելեն ՀՀ տարբեր քաղաքներում գործող թատրոնների ամանորյա ներկայացումներին: Մասնակից երեխաների համար նախատեսվում են նաև նվերներ:

 

«Իմ քայլը» հիմնադրամը միջոցառումների համար հատկացրել է 14 մլն 890 հզր դրամ (շուրջ 28 հազար ԱՄՆ դոլար):

Ստորև հիմնադրամը ներկայացնում է միջոցառումների ժամանակացույցն ըստ մարզերի.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջոցառումներին մասնակից երեխաների քանակը և ցուցակը հստակեցված ու կազմված է ըստ մարզպետարանների տված տվյալների:

Երևան – դեկտեմբերի 24, 28, 29 – 8 ներկայացում 2300 երեխայի համար

Գեղարքունիք – դեկտեմբերի 22, 23, 24 – 6 ներկայացում 900 երեխայի համար

Սյունիք – դեկտեմբերի 26 – 3, ներկայացում 600 երեխայի համար

Շիրակ – դեկտեմբերի 23, 26 – 3 ներկայացում 510 երեխայի համար

Լոռի – դեկտեմբերի 29 – 3 ներկայացում 440 երեխայի համար

Նշենք նաև, որ Շիրակի մարզի ներկայացումները հովանավորել է UNFPA Armenia-ն՝ տեղեկացնում են հիմնադրամից:

 
 

  • Կիսվել: