երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՅԴ Իրանի հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեն շնորհավորել է Դավիթ Իշխանյանին

ՀՅԴ Իրանի հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեն շնորհավորել է Դավիթ Իշխանյանին

ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէն շնորհաւորում է ՀՅԴ Բիրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ ընկեր Դաւիթ Իշխանեանին

Սիրելի՛ ընկեր Դաւիթ,

 

Ջերմօրէն շնորհաւորում ենք Ձեզ՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պաշտօնում ընտրւելու առիթով:

 

Օրհասական այս օրերին, երբ Արցախն ու արցախահայութիւնը դիմագրաւում են գոյաբանական բնոյթի լուրջ մարտահրաւէրներ, կարեւոր այս պաշտօնում Ձեր ընտրութիւնը նոր խթան կը հանդիսանայ Արցախի հայկական ինքնութեան պահպանման, եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացման գործում:

Վստահ ենք, որ լաւագոյնս էք կատարելու Ձեզ վստահւած ծանր պարտականութիւնը:

ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի կառոյցի անունից մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Ձեզ եւ Արցախի մեր քոյրերին ու եղբայրներին: Արցախի ինքնիշխան գոյատեւման պահպանման դժւարին ուղին յաղթահարելու ենք կողք-կողքի՝ միասին:

Լաւագոյն մաղթանքներով՝

ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէ

12 օգոստոսի 2023 թ., Թեհրան

  • Կիսվել: